Ռուսաստանը չի պատրաստվում վերադառնալ «Մեծ ութնյակ»։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նա նշել է, որ երբևէ «յոթնյակի» ձևաչափով հանդիպող երկրները մտադրություն չեն հայտնել հրավիրել Ռուսաստանին։
«Ինչ վերաբերում է ՌԴ-ին, անկախ որևէ առանձին առաջարկներից և հրավերներից, մեզ համար առաջնային է «Մեծ քսանյակի» ձևաչափում աշխատանքը»,- ասել է Պեսկովը։
Նշվում է, որ հունվարի 12-ին Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն չի բացառել «Մեծ ութնյակի» վերականգնման հավանականությունը՝ Ռուսաստանի մասնակցությունը մյուս գագաթաժողովին, որը տեղի կունենա Տաորմինում։