Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մերձակայքում Turkish Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը անցել է 30-ը, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ղրղզստանի ԱԻՆ փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մերձակայքում գտնվող ամառանոցային ավանի շրջանում. ինքնաթիռի վայր ընկնելու պատճառով ավերվել է 15 բնակելի տուն: