Հարավային Կորեայի դատախազությունը երկրի նախագահի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալելու թույլտվություն է տվել Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնին:
Լի Չժե Յոնը մեղադրվում է այն բանում, որ Samsung-ը 2015 թվականին ստորագրել է ավելի քան 18 միլիոն դոլարի պայմանագիր ընկերության հետ, որը գտնվում է Գերմանիայում և փաստացի պատկանում է նախագահի մտերիմ ընկերուհուն՝ Ցոի Սուն Սիլին։
Դրա դիմաց Հարավային Կորեայի պետական կենսաթոշակային հիմնադրամը նախագահի վարչակազմի ճնշումների ներքո աջակցել է Samsung-ի երկու ընկերությունների միաձուլմանը։ Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարը ևս մեղադրվում է կոռուպցիայի մեջ։