Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է, թե ինչպես է Հայաստանի լեռներում արջի հանդիպել։
Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում կատարելով Bragazeta-ին օգտատերերից մեկը հարցրել է պատգամավորին` հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաէքստրեմալ իրավիճակը: Նիկոլայ Վալուևը պատմել է, որ իր մարզչի հետ Հայաստանի սարերում առավոտյան վազքի ժամանակ դեմ դիմաց հանդիպել է արջի:
«Նա ցուլի չափ էր: Ես տեղումս կանգնած մնացի, իսկ մարզիչս թեքվեց և վազեց լանջի ուղղությամբ: Արջն էլ գնաց հակառակ ուղղությամբ»,- պատմել է նա:
Վալուևը կատակել է, թե այդ ժամանակ անհասկանալի էր, թե նրանցից ով էր ավելի արագ փախչում: