Մայամիում Մարտին Լյութեր Քինգի օրվա տոնակատարությունների ժամանակ անհայտ անձիք կրակ են բացել ամբոխի վրա: Հրաձգության արդյունքում վիրավորվել է 8 մարդ, որոնցից 5-ը անչափահաս են, հայտնում է WSVN հեռուստաալիքը՝ տեղական իշխանություններին հղումով:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հարցաքննության համար արդեն ձերբակալել է երկու մարդ, իսկ հանցանքի վայրում գտել է հրազենի երկու միավոր: