Հայ զինվորականները և վրացի զինծառայողները մասնակցում են 25-օրյա վարժանքների, որոնք մեկնարկել են Սաչխերի ռազմական ուսուցման դպրոցում: Այս մասին հայտնում է Արմենպրեսը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Հայ զինվորականների մասնակցության վերաբերյալ որոշումն ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Հայ և վրացի զինծառայողներից բացի, վարժանքին մասնակցում են Լիտվայից և Ֆրանսիայից ժամանած զինծառայողներ՝ ընդամենը 14 մարդ:
Դասընթացի ավարտից հետո զինծառայողները կստանան վկայականներ և կրծքանշաններ: