Օբաման նախագահի պաշտոնից հեռանում է համակրանքի 58 տոկոս վարկանիշով

14:07     17 հունվարի, 2017

Հունվարի 20-ին Սպիտակ տունը լքող Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը ներկա պահին կազմում է 58 տոկոս, ինչը ցածր է նշագծից, որը 1993 թվականին սահմանել էր Ջորջ Բուշ-ավագը։

Այս մասին են վկայում Gallup ինստիտուտի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է հունվարի 4-8-ը, 1032 չափահաս ամրիկացիների շրջանում։ 

Օբաման ժողովրդականության պիկին եղել է իր նախագական առաջին ժամկետի ամենասկզբում (69%)։


© armedia.am