Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել

13:00     17 հունվարի, 2017

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի ահաբեկչությանը ֆինանսավորելու հակազդեցության մասին կոնվենցիան խախտելու համար։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳՆ-ի խոսնակ Մարյանա Բեցան։ Նա դա որակել է որպես պատմական հայց՝ ընդգծելով, որ իրավունքն իրենց կողմն է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱԳՆ-ին հանձնարարել է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան։


© armedia.am