ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգությամբ է ընկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն հնացել է։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն արված հայտարարությանը:
«Ես ժամանել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցությունների: Պետք է հայտնեմ, որ Թրամփի կողմից արված հայտարարությունն իսկապես մտահոգիչ են»,- ասել է նա։
Բանն այն է, որ Թրամփը «The Times» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ՆԱՏՕ-ին, այն կարևոր, սակայն հնացած կազմակերպություն է անվանել: