ՄԱԿ-ը հրավեր է ստացել մասնակցելու Աստանայում անցկացվելիք Սիրիայի հարցով բանակցություններին և ներկայացված է լինելու հատուկ բանագնացի տեղակալի մակարդակով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակին։
«ՄԱԿ-ը ստացել է մասնակցության հրավերը»,- ասել է Խակը։
Նրա խոսքերով Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան այդ հանդիպմանը ՄԱԿ ներկայացուցիչ է նշանակել Ռամզի Ռամզիին։