Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեքշաբթի օրը ներկայացել է ԵՄ կազմից դուրս գալու շուրջ բանակցությունների իր ծրագիրը՝ հաստատելով, որ գնալու է առավելագույն «կոշտ» Brexit-ի ճանապարհով։
Մեյը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ոչ միայն Եվրամիությունից, այլև ընդհանուր եվրոպական շուկայից, Մաքսային միությունից և Եվրոպական դատարանից։ «Այն, ինչ ես առաջարկում եմ, անհնար է անել՝ մնալով ընդհանուր շուկայի կազմում։ Դուրս չգալ ընդհանուր շուկայից նշանակում է դուրս չգալ ԵՄ-ից»,- ասել է Մեյը։
Նա հայտարարել է, որ չի ցանկանում ունենալ պարտավորություններ, որոնք կխոչընդոտեն այլ երկրների հետ սեփական առևտրային պայմանագրերը կնքելուն։ Մեյը նաև ընդգծել է, որ ձգտում է ԵՄ հետ նոր պայմանագրերի կնքմանը։