Եվրախորհրդարանը նոր նախագահ է ընտրել

10:00     18 հունվարի, 2017

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ կառույցի նախագահ է ընտրվել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանին, հայտնում է Корреспондент-ը:

Տայանիի օգտին Եվրոպական խորհրդարանում քվեարկել է 351 պատգամավոր, իսկ նրա հիմնական մրցակից, եվրոպացի սոցիալիստների խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ջանի Պիտելայի օգտին քվեարկել է 282 պատգամավոր։ Ձեռնպահ է մնացել 80 պատգամավոր։

Եվրախորհրդարանի նախագահն ընտրվում է 2.5 տարի ժամկետով: Տայանին այս պաշտոնում կփոխարինի գերմանացի սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ Մարտին Շուլցին:


© armedia.am