ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռանալուց երեք օր առաջ մեղմացրել է Չելսի Մենինգի դատավճիռը, ով 2013 թվականին 35 տարվա ազատազրկման էր դատապարտվել WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար։ Մենինգն ազատ կարձակվի արդեն այս տարվա մայիսի 17-ին։
Իրաքում 2010 թվականին ծառայություն անցնելով՝ հետախուզության կրտսեր վերլուծաբանը Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ մոտ 700 հազար գաղտնի փաստաթղթեր էր փոխանցել WikiLeaks-ին: Ամենահայտնի արտահոսքը դարձել էր ամերիկացին զինծառայողների կողմից խաղաղ իրաքցիների սպանության 39-րոպեանոց տեսագրությունը: