ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն երդմնակալության արարողության ժամանակ կերդվի միանգամից երկու Աստվածաշնչերի վրա, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Դրանցից մեկն այն Աստվածաշունչն է, որի վրա ձեռքը դնելով երդվել է Աբրահամ Լինկոլնը: Հենց այդ Աստվածաշնչի վրա ձեռքը դնելով է իր նախագահական երդումն արտասանել է նաև Բարաք Օբաման:
Երկրորդ Աստվածաշունչը մանկությունից Թրամփի պահած Աստվածաշունչն է: Այն 1995 թվականին Թրամփին նվիրել է նրա մայրը կիրակնօրյա դպրոցն ավարտելու կապակցությամբ: