ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցն է անցկացրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նրան հարց են ուղղել բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ, որը Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Մինսկում Ղարաբաղ այցելելու համար։
«Երբ խոսքն արտահանձնման դիմումների մասին է, ավելի լավ է այդ մասին խոսեն համապատասխան երկրները։ Այդ մասին իսկապես պետք է այդ երկրները խոսեն։ Ակնհայտ է, որ մամուլի ազատությունը կարևոր է մեզ համար»,-ասել է պետդեպի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում բլոգերին Ադրբեջան արտահանձնելուն։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ձեռնարկելու է հնարավոր ամեն բան Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգերի շուրջ ստեղծված իրավիճակը հարթելու համար: «Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը»,- նշել էր Լավրովը: