Չինաստանը ողջունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ երկկողմ հարաբերությունները ավելի կայունացնող ու հզորացնող մեխանիզմներ է պետք կիրառել,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը:
Հիշեցնենք, որ Լավրովը, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները գտնվում է ավելի լավ փուլում, քան երբևէ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը՝ առանցքային գործոն է համաշխարհային կայունության համար:
Չունինն իր հերթին հավելել է, որ երկու կողմերը շարունակում են սերտորեն համագործակցել, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային հարցերի շրջանակներում: