Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդը կասկածանք է հայտնել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ տնտեսական հստակ քաղաքականության ծրագիր ունենալու հարցում, փոխանցում է ria.ru կայքը:
«Ես չէի ցանկանա ընտրված նախագահի քաղաքականության հնարավոր հետևանքները մեկնաբանել: Մենք դեռևս իրականում չգիտենք՝ ինչպիսին կլինի այդ քաղաքականությունը»,- ասել է Լագարդը՝ ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին:
«Մենք քիչ տվյալներ ունենք այն մասով, թե ինչպիսին է լինելու նրա պլանը, եթե իհարկե առհասարակ գոյություն ունի այնպիսի մի բան, ինչպիսին պլանն է»,- ավելացրել է Լագարդը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրված նախագահն ընտրություններում հաղթելուց հետո հայտնել է իր մտադրության մասին՝ վերադարձնել ԱՄՆ արտադրական տարածքները ետ ԱՄՆ տարածք, ինչով շուկայում աշխուժություն մտցրեց: Նա խոստացել է ԱՄՆ-ում բիզնեսի հարկերը նվազեցնել՝ «ամենաբարձրերից դարձնելով ամենացածրերից մեկն աշխարհում»: