Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է:
Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika-24» լրատվական կայքը՝ ճամբարը համայնքին կծառայի որպես երիտասարդության և տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց:
Գեդիկփաշայի հայակական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն հայտնել է, որ աշխատանքները կսկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարվի ճամբարի բարեկարգման նախագծի վրա գրված «վարչական տարածք» արտահայտությունից:
«Այդ դեպքում կկարողանանք սկսել ծրագրի աշխատանքները: Դա մեզ համար մեծ ուրախություն կլինի: Ցանկանում ենք, որ իրավասու մարմինները րոպե առաջ խնդրով զբաղվեն: Քաղաքապետարանից ուրախ լուր ենք սպասում»: