Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի. թուրքերն արշավ են սկսել

18:34     18 հունվարի, 2017

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել  «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից Դանիայի հայ համայնքի ջանքերով:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» թերթի կայքին Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:

Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ փորձելով ներկայացնել, թե իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:  

 

 


© armedia.am