Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Ուգո Չավեսի անվան խաղաղության մրցանակը շնորհվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է El Nacional-ը;
«Մենք ճանաչում ենք Վլադիմիր Պուտինին որպես համաշխարհային առաջնորդ: Մենք շատ բան ենք սովորում նրանից», - հայտարարել է Մադուրոն՝ հույս հայտնելով մոտ ժամանակներում այցելել Ռուսաստան: