Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել

11:20     19 հունվարի, 2017

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, հարձակման հետևանքով վնասվել են հյուպատոսության պատուհաններն ու պատերը:

Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն, ուսումնասիրության են առնվել տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները:

Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում Շվեյցարիայում հաճախակի են դարձել սիրիացի քրդերի  աջակիցների կողմից իրականացվող ակցիաները:


© armedia.am