Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, հարձակման հետևանքով վնասվել են հյուպատոսության պատուհաններն ու պատերը:
Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն, ուսումնասիրության են առնվել տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները:
Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում Շվեյցարիայում հաճախակի են դարձել սիրիացի քրդերի աջակիցների կողմից իրականացվող ակցիաները: