2016 թվականը ջերմաստիճանի ցուցանիշներով գերազանցել է 2015-ի ռեկորդը և դարձել դիտարկվող ողջ պատմության ընթացքում ամենատաք տարին: Այս մասին են վկայում NASA-ի և բրիտանական օդերեւութաբանության վարչության տվյալները, համաձայն որոնց՝ անցյալ տարի գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 0,07 աստիճանով գերազանցել է 2015-ի ցուցանիշները:
Չնայած թվերը վիճակագրական սխալի սահմանին են, NASA-ից նշել են, որ վերջին տարիներին ջերմաստիճանային ռեկորդները երեք անգամ գերազանցվել են: