Հայաստանի ու ԱՄԷ-­ի միջև կհաստատվի առանց վիզայի ռեժիմ

15:20     19 հունվարի, 2017

Կառավարությունը հավանություն տվեց Արաբական միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։ Կառավարության նախորդ նիստում էլ որոշում էր կայացվել ԱՄԷ Դուբայ քաղաքում բացել Հայաստանի հյուպատոսություն:


© armedia.am