ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ՌԴ անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորության ընձեռնման մասին որոշումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբˋ Հայաստանի և Ռուսաստանի միջև նախկինում ստորագրված համաձայնագրի փոփոխությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստանˋ միաժամանակ նպաստելով զբոսաշրջության խթանմանն ու երկու երկրների միջև առևտրային, տնտեսական և այլ ոլորտներում կապերի զարգացմանը