Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում Հրաչ քահանա Մուրադյանը միացել է «Տաք ճաշ» նախաձեռնությանը, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով «Plovdiv Live»-ին:
Նախաձեռնության հեղինակն է Սուրբ Հովհաննեսի հոսպիտալիերների ուղղափառ միաբանությունը: Քահանան, որը միացել էր նրանց, սնունդ էր բաժանում քաղաքի հիվանդանոցների մեկի մուտքի մոտ:
Նա նշեց, որ մերձավորին օգնելը հավատքի պատվիրաններից է: Առաքելական եկեղեցին ուրախ է աջակցել հոսպիտալիերներին նաև նրա համար, որ միաբանության առաջնորդը երկար տարիներ աջակցում է տեղի հայ համայնքի դպրոցին:
Բարեգործական այս ակցիան կազմակերպվում է արդեն 3 տարի: