Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության» դատական գործով անցնողների մեջ կան մարդիկ, որոնց լավ է ճանաչում:
FETÖ՝ թուրքական մամուլն ու իշխանական շրջանակներն այսպես են անվանում իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կարարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին՝ Էրդողանը հայտնել է, որ FETÖ-ի գործով ձերբակալվածներից ոմանց, վարչապետ եղած ժամանակ նույնիսկ անձամբ է հանդիպել:
«Նրանց մի մասի հետ հանդիպել եմ, երբ վարչապետ էի: Հիմա սկսել են խոստովանել, սակայն ճիշտը չեն ասում: Խոստովանություն անողի անվան տակ հայտնվում են, բայց բավականին լավ խաղ են տանում: Ամենավտանգավորն էլ հենց սա է: Հիմա, երբ նայում եմ, նրանց խոստովանություններն ամբողջովին տարբեր են այն ամենից, ինչ վարչապետ եղած ժամանակ ինձ էին ասում»: