Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ջանքեր գործադրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության պատասխանատուներին հայտնաբերելու նպատակով:
Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ տեղեկացրել են ԵԱՀԿ գրասենյակից:
«Տարին տարվա հետևից մենք հիշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը` հիշատակելով նրա քաջ խոսքերը փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ, հարգանքի տուրք ենք մատուցում խաղաղություն հաստատելու նրա բացառիկ ջանքերին: Սակայն մենք դա անում ենք` իմանալով, որ անգամ տասը տարի անց այս ողբերգության հետևում կանգնած անձիք դեռևս ազատության մեջ են: Ես հորդորում եմ Թուրքիայի իշխանություններին ավելացնելու ջանքերն` ապահովելու արդարության հաստատումը և տանջալից տասը տարվանից հետո փակելու Հրանտ Դինքի ընկերներին ու ընտանիքին տանջող հարցերը: Իշխանությունները պետք է ավելի ազդեցիկ դարձնեն կենսական նշանակություն ունեցող ուղերձը հասարակությանը, որ լրագրողների դեմ բռնություն կիրառած անձիք չեն կարող անպատիժ մնալ»,- նշել է Միյատովիչը: