Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, ով 1989 թվականին կատարել է Lambada հիթը, սպանվել է կողոպուտի ժամանակ։ Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, հանցագործները տարել են նրան պատկանող հյուրանոցից 15 հազար ռեալ (մոտ 4.5 հազար դոլար)։ Գումարից բացի, թալանչները տարել են ոսկե սկավառակը, որը Բրազը ստացել էր հանրահայտ Lambada-ի կատարման համար և ճենապակե սպասք։
Ներկայում սպանության գործով ձերբակալվել է 2 անձ։ Նրանցից մեկը՝ Ուոլաս Վիեյրան, ով եղել է երգչուհուն պատակնող հյուրանոցի նախկին աշխատակից, խոստովանել է կատարվածը։