Հնդկաստանում ցրտից տառապող փղերին գիշերանոցներ են հագցրել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

10:15     20 հունվարի, 2017

Հնդկաստանի Մատհուրա քաղաքի արգելոցից ոչ հեռու գտնվող գյուղի կանայք գիշերները ցրտից տառապող փղերի համար գիշերանոցներ են գոծել, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ կանայք արձագանքել են Wildlife SOS Elephant արգելոցի աշխատակիցների օգնության կոչին, որոնք բողոքել են կենդանիների համար առկա եղանակային անբարենպաստ պայմաններից։

Առաջին երեք փղերն արդեն իսկ ստացել են նոր հագուստ։ Ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է ցրտից պաշտպանել 20 փղի։

Հաղորդվում է, որ վայրի փղերը ոչնչացման սպառնալիքի տակ են։ Փղոսկրի վաճառքի համար տարեկան սպանում են 30.000 փիղ։

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере


© armedia.am