Հնդկաստանի Մատհուրա քաղաքի արգելոցից ոչ հեռու գտնվող գյուղի կանայք գիշերները ցրտից տառապող փղերի համար գիշերանոցներ են գոծել, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ կանայք արձագանքել են Wildlife SOS Elephant արգելոցի աշխատակիցների օգնության կոչին, որոնք բողոքել են կենդանիների համար առկա եղանակային անբարենպաստ պայմաններից։
Առաջին երեք փղերն արդեն իսկ ստացել են նոր հագուստ։ Ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է ցրտից պաշտպանել 20 փղի։
Հաղորդվում է, որ վայրի փղերը ոչնչացման սպառնալիքի տակ են։ Փղոսկրի վաճառքի համար տարեկան սպանում են 30.000 փիղ։