Հունվարի 18-ին Պաղեստինի նախահագ Մահմուդ Աբբասը մասնակցել է Բեթղեհեմի Ծննդյան Տաճարի Սուրբ Այրում կատարվող Հայ եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Մահմուդ Աբբասը մասնակցել է նաև տոնի առթիվ ավելի վաղ Ծննդյան Տաճարի Հայոց Վանքում Երուսաղեմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի կողմից տրված հյուրասիրությանը, որի ընթացքում նախ Պատրիարք Սրբազանը ողջունել է Աբբասի ներկայությունը, որից հետո Պաղեստինի Նախագահը շնորհավորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությանը և Սուրբ Երկրի հայերին` Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:
Հավելենք, որ Սուրբ երկրում Հայ Եկեղեցին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 18/19-ին: