Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և ֆրանսիայի հավաքական նախկին հարձակվող Թիերի Անրին, ով այժմ աշխատում է հեռուստատեսությունում որպես ֆուտբոլային փորձագետ, հայտարարել է, որ դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն, փոխանցում է Redtram.com-ը:
«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն: Այժմ նա հիանալի է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում» և ես հուսով եմ, որ նա կշարունակինույն ոգով», - Անրիի խոսքերն մեջբերում է The Sport Review-ը: