ԻՊ-ի զինյալները Պալմիրայի տարածքում մի քանի հուշարձան են ոչնչացրել

16:30     20 հունվարի, 2017

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի Պալմիրա քաղաքում գտնվող Հռոմեական թատրոնի մի մասը: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:

Հստակեցված տվյալների համաձայն հնագույն ամֆիթատրոնի ճակատային հատվածը քանդվել է: Դեռևս հայտնի չէ՝ որքանով է ոչնչացվել այս պատմական օբյեկտը:

Հիշեցնենք, որ ահաբեկիչները վերագրավել էին Պալմիրան անցյալ տարվա վերջին, երբ ուժեղ մարտեր էին ընթանում Հալեպի համար:


© armedia.am