Բակո Սահակյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցչին

15:09     20 հունվարի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 

Նախագահը բարձր է գնահատել «Տաշիր» ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը եւ հույս հայտնելով, որ հետագայում եւս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:


© armedia.am