Միխայիլ Գորբաչովն, անկասկած, Ադրբեջանում Հայոց ցեղասպանության մեղավորներից մեկն է։ Այս մասին հունվարի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը, փոխանցում է News.am-ը:
Մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին այն մասին, որ Գորբաչովից փորձում են ցուցմունք ստանալ Վիլնյուսում անցյալ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, Մարինա Գրիգորյանը նշեց, որ դրանցում կա Գորբաչովի մեղքը։
«Ադրբեջանում առնվազն 3 ցեղասպանություն է իրականացվել հայերի դեմ՝ Սումգայիթում, Բաքվում և «Օղակ» (Կոլցո) գործողությունը։ Զոհվել են հարյուրավոր հայեր»,– ասաց նա՝ հավելելով, որ ըստ առկա տեղեկությունների՝ ԱՄՆ–ում ապրող Բաքվի հայերը մտադիր են պատասխանատվության կանչել ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ ԽՍՀՄ ղեկավարությանը։