Անկարայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը 2016թ-ի ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է:
Քութլուի խոսքով՝ Լատինական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական «LAMER» կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով:
Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող և Ցեղասպանությունը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստվում է գիտաժողով կազմակերպել նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կա: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարևոր պաշտոններ: