Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով ներում շնորհել իր որդուն: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այս մասին հայտնել է Բելառուսում Իսրայելի հյուպատոսը:
Լապշինի մայրը, ով Իսրայելի քաղաքացի է և այնտեղ էլ բնակվում է, նամակն ուղարկել է Իսրայելի ԱԳՆ, որն էլ պետք է նամակը փոխանցի ադրբեջանական կողմին:
Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: