Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին

12:36     21 հունվարի, 2017

Թուրքիայի խորհրդարանը վաղ առավոտյան հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ավարտելով բոլոր 18 հոդվածների քվեարկությունը: Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը:

339 պատգամավոր քվեարկել է նոր Սահմանադրության օգտին, որն այժմ դրվելու է հանրաքվեի: Նախնական տեղեկությունների համաձայն հանրաքվեն կայանալու է ապրիլին:

Հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխություններն անցնելու համար պետք է ստանան պարզ մեծամասնության (51 տոկոս) աջակցությունը:


© armedia.am