ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») արգելել է Թուրքիայից բերված 10 տոննա թուրինջի ներմուծումը Ռուսաստան: Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով «Sputnik»-ի թուրքական ծառայությանը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հայտարարել են, որ պտուղը վարակված է միջերկրածովյան պտղային ճանճով:
Դա հաստատվել է Կրասնոդարի միջմարզային անասնաբուժական լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքներով: