ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգիանին նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն, փոխանցում է Panarmenian-ը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ Նահիգիանը Թրամփի նախընտրական արշավի ընթացքում գլխավորել է ռազմավարական պլանավորման և աջակցության կենտրոնը: Այժմ նա կօգնի Թրամփի կառավարության առաջադրած թեկնածուներին Սենատում սպասվող լսումների ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Ընտրություններին հաջորդող այս օրերում Նահիգիանը ոչ միայն պետք է աջակցի նորընտիր նախագահին, այլև պատրաստի մեր հզոր աշխատակազմի անդամներին լսումների համար»,- ասել է Ռիկ Դեարբորնը, ում Նահիգիանը փոխարինել է այս պաշտոնում: Նա հավելել է, որ այսպիսով անցումային կառավարությունը վստահելի ձեռքերում կլինի:
Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները: