Քիչ առաջ Իսպանիայի մայրաքաղաքում ընթացող «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի տաղավարի առջև ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել:
Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջին:
«Ադրբեջանցիները կրկին իրենց կաղապարի մեջ են և շարունակում են զվարճացնել մեզ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում,- հեգնել է Շահվերդյանը և շարունակել, - շնորհակալ ենք կոլեգաներ, թե չէ մի տեսակ տխուր էր անցնում»:
Հիշեցնենք, որ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է հունվարի 18-ից 22-ը տեղի ունեցող Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: