Իտալիայի Բուստո Արզիցիո քաղաքում Ցեղասպանությանը նվիրված դասախոսություն տեղի կունենա

11:02     22 հունվարի, 2017

Իտալիայի Բուստո Արզիցիո քաղաքի Արտուրո Տոզիի լիցեյում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն տեղի կունենա, հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով Varese News-ին:

1915 թվականի իրադարձությունների մասին կպատմի Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանը, որը Ցեղասպանություն վերապրած հայերի զավակ է, վիրաբույժ, գրող:

Նա կպատմի Անտոնիա Արսլանի («Արտույտների ագարակը» վեպի հեղինակ) ստեղծագործությունների մասին:


© armedia.am