Իտալիայի Բուստո Արզիցիո քաղաքի Արտուրո Տոզիի լիցեյում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն տեղի կունենա, հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով Varese News-ին:
1915 թվականի իրադարձությունների մասին կպատմի Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանը, որը Ցեղասպանություն վերապրած հայերի զավակ է, վիրաբույժ, գրող:
Նա կպատմի Անտոնիա Արսլանի («Արտույտների ագարակը» վեպի հեղինակ) ստեղծագործությունների մասին: