Դոնալդ Թրամփի ընտրությունով մի ամբողջ դարաշրջան է ավարտվում: Bild am Sonntag պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Դոնալդ Թրամփի ընտրությամբ 20-րդ դարի հին աշխարհը վերջապես անցյալում մնաց: Թե աշխարհակարգի մասին ինչ պատկերացումներ կհաստատվեն 21-րդ դարում, ինչպիսին կլինի աշխարհը վաղը, հաստակ չէ: Այդ հարցը բաց է մնում», - ասել է նախարարը:
«Ինչպես միշտ, երբ փոխվում է իշխանությունը, կա անորոշություն, կասկածներ և հարցեր նոր ղեկավարության հետ կապված... Մենք պետք է ձգտենք ԱՄՆ նոր վարչակարգի հետ երկխոսության, որպեսզի նրանց հասցնենք մեր վերաբերմունքը, մեր արժեքները և շահերը»,- նշել է Շտայնմայերը՝ ընդգծելով, որ Բեռլինը հետաքրքրված է Վաշինգտոնի հետ իրավահավասար գործընկերության մեջ: