Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեն լքել է երկիրը եւ աքսորվել Հասարակածային Գվինեա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նախկին նախագահի հեռանալով աֆրիկյան երկրում ճգնաժամն հանգուցալուծվել է:
Ջամեն հեռացել է միջազգային հանրության ճնշման տակ՝ տեղը զիջելով նախագահական ընտրություններում հաղթած Ադամ Բարրոուին: