ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, ում պաշտոնավարման ժամկետը լրաացավ հունվարի 20-ին, որպես հասարակ քաղաքացի՝ առաջին օրն անց է կացրել գոլֆի դաշտում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Օբաման առավոտյան ժամանել է Կալիֆորնիա նահանգի համաշխարհային կարգի սպորտային ակումբներից մեկը՝ Porcupine Creek Golf Club: Գոլֆ խաղալու համար Օբաման ընտրել է 18 փոսիկով խաղադաշտ: Խաղի ողջ ընթացքում Օբամային ուղեկցել են անվտանգության ծառայության ախատակիցներ:
Գոլֆ-ակումբի սեփականատեր է հանդիսանում միլիարդատեր Լարրի Էլլիսոնը՝ Oracle ընկերության ղեկավարը: Ակումբի անդամ դառնալու համար՝ անհրաժեշտ է հատուկ հրավեր:
Նշենք, որ Օբամային արդեն երկու անգամ նկատել են այդ գլոֆ-ակումբում խաղալուց: