Հնագետները կարծում են, որ հայտնաբերված կեցավայրն այսօր հայտնի բնակավայրերից ամենահինն է:
Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ Discover24 գիտահետազոտական հրատարակությանը հղումով, Հայաստանում ստորին պալեոլիթի ժամանակաշրջանի քարանձավներից մեկի հետազոտության ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները գտել են հնադարյան մարդու բնակավայր: ՌԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապշինի խոսքով՝ բնակավայրը դասվում է գիտությանը հայտնի մարդու հնագույն կեցավայրերի շարքում:
Ինչպես հաղորդել են գիտնականները, ստորին պալեոլիթի դարաշրջանում Homo habilis-ները նման են եղել ավստրալոպիտեկներին, բայց ավելի բարդ սոցիալական կառուցվածք և զարգացած ինտելեկտ են ունեցել: Նրանք կիրառել են քարե զենքեր, կարողացել են ստեղծել կրակ, զբաղվել են որսով, ձկնորսությամբ և պտուղ հավաքելով: Գտածոն անսպասելի էր գիտնականների համար, քանի որ նրանք հույս չունեին նման բան գտնել Անդրկովկասում: