Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների 58 ղեկավարներ, իրավապաշտպաններ և քաղաքացիական ակտիվիստներ դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ պահանջելով հանել Ադրբեջանին կառույցի շարքերից և զրկել նրան ձայն իրավունքից, գրում է haqqin.az-ը:
ԵԽԽՎ-ին ուղղված դիմումը ստորագրածների շարքում լրատվական պորտալը հատկապես առանձնացնում է իրավաբան Ինտիգամ Ալիևին, լրագրող Խադիջա Իսմայիլովային, փաստաբան Խալադ Բագիրովին: