Չինաստանի Ուհան քաղաքում, որը գտնվում է երկրի կենտրոնական Հուբեյ նահանգում, 10 վայրկյանում վերահսկվող պայթյունով ավերվել են 19 բազմահարկ շենքեր,հայտնում է The Daily Mail-ը։
150 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող բետոնե կառույցների միաժամանակյա քանդման համար պահանջվել է մոտ 5 տոննա տրոտիլ։
Ոչնչացված շենքերի տեղում ծրագրվում է կառուցել բիզնես-թաղամաս, որտեղ նաև կկառուցվի 707 մետր բարձրությամբ երկնաքեր։